Վերջին տվյալների համաձայն ՝ Թբիլիսիի 186 մանկապարտեզներից 99
-ը փակ են կորոնավիրուսային դեպքերի պատճառով:
Ինչպես «ԻնտերպրեսՆյուզ» -ին հայտնել են Թբիլիսիի մանկապարտեզների
կառավարման գործակալությունից, 53 մանկապարտեզներում երեխա է վարակվել
կորոնավիրուսով, իսկ 46-ի դեպքում ՝ մանկապարտեզի աշխատակից:
Մանկապարտեզները կվերսկսեն դաստիարակության գործընթացը 12 -օրյա
կարանտինից հետո:
Տեղեկության համար նշենք, որ մանկապարտեզների աշխատանքը վերսկսվել էր
հոկտեմբերի 4 -ին:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան
19.10.2021