Կորոնավիրուսի պատճառով Մառնեուլիի չորս դպրոցներում սովորում են հեռավար կարգով
Նոյեմբերի 25-ի վիճակագրության համաձայն՝ կորոնավիրուսի պատճառով Մառնեուլիի չորս դպրոցներում սովորում են հեռավար ռեժիմով։ Տեղի կրթական ռեսուրս կենտրոնի տվյալներով՝ երեք դպրոցներում փակվել է ութ դասարան և մեկ ուսումնական հաստատություն։

«Մառնեուլիի N5 դպրոցն ամբողջությամբ անցել է առցանց կրթության: Եվ երեք դպրոցների ութ առանձին դասարաններ անցել են հեռավար ուսուցման հիբրիդային մոդելի:

Սրանք են Կիրիխլոն, Մառնեուլի N2-ը և մասնավոր դպրոցը: Բայց այսօր ավելացել են ավելի շատ դպրոցներ, վաղը մենք կունենանք թարմացված տվյալներ։ Առանձին դասարանների հեռավարի անցման թույտվությունը տալիս ենք մենք ՝ կրթական ռեսուրսկենտրոնը, իսկ երբ խոսքը գնում է ընդհանուր դպրոցի մասին, պետք է հիվանդությունների վերահսկման ազգային կոնտրոնից նամակ, որը մենք ուղարկում ենք կրթության նախարարություն, միայն նախարարի հրամանով դպրոցն իրավունք ունի անցնելու հեռահար ուսուցման»,- ասել է ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն։

Երկրում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակի ֆոնին ուսումնական հաստատությունները փակվում և վերաբացվում են։ Մառնեուլիի մունիցիպալիտետում գործում է 74 պետական և երկու մասնավոր դպրոց:

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 4331 հաստատված դեպք։ Ապաքինվել է 4804, մահացել՝ 57 մարդ։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google