Վարորդական իրավունքի քննությունը իրական երթևեկության մեջ կարժենա 90 լարի

Իրական երթևեկության մեջ վարորդական իրավունքի

քննություն հանձնելու վճարը կկազմի 90 լարի։

Ինչպես InterpressNews-ին հայտնել է Ծառայությունների գործակալության փոխտնօրեն Իմեդա Մակասարաշվիլին, տեսական թեստ հանձնելու արժեքը չի փոխվի, կլինի՝ 40 լարի։

«Փակ դաշտի և տեսական քննության վճարը չի փոխվում։ Տեսական քննությունը հանձնելուց հետո թեկնածուն կարող է անցնել հինգ անվճար փուլ։

Քաղաքում վճարը տարբեր է, և ինչպես նշված է օրենքում, B և BE կատեգորիայի վճարը կազմում է 90 լարի՝ մեկանգամյա ուղևորության համար»,- ասել է Իմեդա Մակասարաշվիլին։

Օրինագիծն արդեն երրորդ ընթերցմամբ ընդունվել է։ Համաձայն նոր հաստատված կանոնակարգի՝ 2022 թվականի ապրիլի 25-ից վարորդական իրավունքի քննությունը B և BE կատեգորիաների համար պարտադիր է լինելու իրական երթևեկության մեջ։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google