Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4534 նոր դեպք, ևս 74 հիվանդ մահացել է

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն

՝ ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է 51756 թեստավորում, այդ թվում՝ 30538 թեստ՝ անտիգենով և 21218 PCR թեստով։

Անցած 24 ժամվա ընթացքում թեստավորման շրջանակներում հայտնաբերել է վիրուսի 4534 նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 831248 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա նոյեմբերի 25-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 8,76%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9,06% և 7 օրվա ընթացքում՝ 9,13%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 3742 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 772301-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 74 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 11810 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակի 4534 նոր դեպքից՝ 1811 դեպք հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 176, Իմերեթում՝ 829, Քվեմո Քարթլիում՝ 265, Շիդա Քարթլիում՝ 370, Գուրիայում՝ 143, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 356, Կախեթիում ՝ 267, Մցխեթա- Մթիանեթիում` 140, Սամցխե-Ջավախեթիում` 138, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում` 36:

Վարակման ակտիվ դեպքերը 47111-ն են, որից 6574-ը բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում՝ 2595-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 530-ը՝ Աջարիայում, 1407-ը՝ Իմերեթում։Այս փուլում ծանր հիվանդ է 1660 մարդ, որից 657-ը՝ Թբիլիսիում, Աջարիայում ՝ 127, Իմերեթիում ՝ 500։ Արհեստական շնչառության ներքո կա 379 մարդ, որից Թբիլիսիում՝ 210, Աջարիայում՝ 43, Իմերեթում՝ 40, կլինիկական հյուրանոցներում է գտնվում 1166 մարդ, որից 722-ը՝ Թբիլիսիում, 256-ը՝ Աջարիայում։ Տանը վիրուսից բուժում է անցնում 39371 մարդ։

Կարանտինային գոտիներում է գտնվում 58 մարդ, որից 58-ը՝ Թբիլիսիում, 0-ը՝ Աջարիայում։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 25-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25293 մարդ։
Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է 42 781 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print