Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝
այսօրվա տվյալներով՝ անցկացվել է 20 068 թեստավորում, հայտնաբերվել է
վարակման 1954 նոր դեպք, ապաքինվել է 4477 մարդ, մահացել՝ 47
մարդ։
Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա նոյեմբերի 28-ի դրությամբ
դրականի օրական ցուցանիշը կազմում է 9,74%, վերջին 14 օրվա ընթացքում՝
9,0% և 7 օրվա ընթացքում՝ 9,04%:
Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 4477 մարդ, ապաքինվածների
ընդհանուր թիվը հասել է 783987-ի։
Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 47 նոր դեպք։
Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 11974 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակի 1954 նոր դեպքից՝ 1015 դեպք
հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 105, Իմերեթում՝ 313, Քվեմո
Քարթլիում՝ 97, Շիդա Քարթլիում՝ 85, Գուրիայում՝ 43, Սամեգրելո Զեմո
Սվանեթիում՝ 106, Կախեթիում ՝ 84, Մցխեթա- Մթիանեթիում ՝46,
Սամցխե-Ջավախեթիում ՝49, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝11:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան