47 մահ և 1954 նոր դեպք՝ նոյեմբերի 29-ի կորոնավիրուսային վիճակագրություն

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝

այսօրվա տվյալներով՝ անցկացվել է 20 068 թեստավորում, հայտնաբերվել է վարակման 1954 նոր դեպք, ապաքինվել է 4477 մարդ, մահացել՝ 47 մարդ։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա նոյեմբերի 28-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 9,74%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9,0% և 7 օրվա ընթացքում՝ 9,04%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 4477 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 783987-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 47 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 11974 մարդ։

Երկրում այսօր հայտնաբերված վարակի 1954 նոր դեպքից՝ 1015 դեպք հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 105, Իմերեթում՝ 313, Քվեմո Քարթլիում՝ 97, Շիդա Քարթլիում՝ 85, Գուրիայում՝ 43, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 106, Կախեթիում ՝ 84, Մցխեթա- Մթիանեթիում ՝46, Սամցխե-Ջավախեթիում ՝49, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝11:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print