80 մահ և 5050 նոր դեպք՝ նոյեմբերի 30-ի կորոնավիրուսային վիճակագրություն

Հիվանդությունների վերահսկման ազգային

կենտրոնի տվյալներով՝ վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 5050 նոր դեպք, մահացել է 80 մարդ, ապաքինվել՝ 4214 պացիենտ։

Վերջին 24 ժամում ընդհանուր առմամբ իրականացվել է 53854 թեստավորում։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա նոյեմբերի 29-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 9,38%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 8,96% և 7 օրվա ընթացքում՝ 8,95%:

Երկրում այսօր հայտնաբերված վարակի 5050 նոր դեպքից՝ 1821 դեպք հայտնաբորվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 240, Իմերեթում՝ 865, Քվեմո Քարթլիում՝ 293, Շիդա Քարթլիում՝ 482, Գուրիայում՝ 160, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 475, Կախեթիում ՝ 317, Մցխեթա- Մթիանեթիում` 172, Սամցխե-Ջավախեթիում` 156, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում` 69:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google