Այսօրվանից Վրաստանում գործարկվել է «Կանաչ անձնագիր» համակարգը

Վրաստանում այսօրվանից գործարկվել է «Կանաչ անձնագիրը»։

Քաղաքացուն կշնորհվի կանաչ կարգավիճակ, եթե նա համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևէ մեկին ՝ լիովին պատվաստված է, վարակվել է Covid-19-ով և անցել է 14 օր վիրուսի հաստատումից, իրականացրել է 72-ժամյա PCR թեստավորում, անցել է 24-ժամյա վավերականության հակագենի թեստ։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ համաճարակը արդյունավետ կառավարելու և բիզնեսին ու քաղաքացիներին անխափան ծառայություններ մատուցելու համար Առողջապահության նախարարությունը ստեղծել է երկու հատուկ հավելված՝ CovidPass Georgia և Georgia e-Health։

CovidPass Georgia հավելվածը կարող է օգտագործել Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ՝ ինչպես Վրաստանի քաղաքացի, այնպես էլ օտարերկրյա այցելու։ Այս հավելվածը կարող է օգտագործվել տարբեր հաստատություններ մուտք գործելու և միջոցառումներին մասնակցելու համար:

Արտերկրում պատվաստված անձը (օտարերկրյա այցելու կամ Վրաստանի քաղաքացի) սահման մտնելիս ներկայացնում է պատվաստման վկայական կամ PCR թեստի բացասական արդյունք։ Սահմանը հատելուց հետո անձը հեշտությամբ կարող է գրանցվել CovidPass Georgia հավելվածում և առանց որևէ խնդրի կարող է մտնել համապատասխան տարածքներ և ներկա գտնվել միջոցառումներին։

Georgia e-Health հավելվածն օգտագործվում է միջազգային ճանապարհորդությունների համար և ապահովում է անխափան մուտք դեպի ԵՄ թվային համահավաստագրման համակարգում ներգրավված 51 երկրներ:

Հիշեցնենք, որ «կանաչ անձնագրով» քաղաքացիները կարող են մուտք գործել հետևյալ հաստատություններ՝ հյուրանոցներ և այլ կացարաններ, սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ, ներառյալ առևտրի կենտրոններում առկա), կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, օպերա, զվարճանքի օբյեկտներ, խաղատներ և խաղերի բիզնես օբյեկտներ, սպա և ֆիթնես կենտրոններ, լեռնադահուկային հանգստավայրեր:

Մշտադիտարկումն ընտրովի կիրականացվի Առողջապահության նախարարության աշխատանքի տեսչական ծառայության, ՆԳՆ և Եկամուտների ծառայության համապատասխան ստորաբաժանումների, տեղական քաղաքապետարանների և Սննդի ազգային գործակալության կողմից։
Հաստատությունը պատասխանատու է ոչ կանաչ կարգավիճակ ունեցող անձի մուտք գործելու համար: Կանոնը խախտելու դեպքում իրավաբանական անձի համար պատժաչափը կազմում է 10000 լարի, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ 2000 լարի։ Խախտումը կրկնվելու դեպքում հաստատությունը կփակվի։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել հետևյալ թեժ գծի հեռախոսահամարներով՝ 1505, 144, 1522, ինչպես նաև այցելել կայք՝ https://www.provax.ge/»,- նշված է գործակալության տարածած տեղեկատվության մեջ։


Դիտեք հաճախակի տրվող հարցերի պատասխանները

Համակարգող խորհրդի որոշմամբ՝ քովիդ հիվանդություն տարած քաղաքացիներին 6 ամսվա փոխարեն կտրամադրվի կանաչի կարգավիճակ մշտական։

Տեսեք, թե ում է տրվելու «Կանաչ կարգավիճակ» և որտեղ պետք է ներկայացնեք «Կանաչ անձնագիրը»

Առողջապահության նախարարություն կանաչ անձնագիրը գործարկում է Georgia e-Health- հավելվածում, այն կարող եք գտնել iOS App Store-ում, ինչպես նաև Google Play խանութում։ Հավելվածը պարունակում է տեղեկատվություն իմունիզացիայի և թեստերի մասին:
Վրաստանը միացել է միասնական թվային կանաչ անձնագրային տարածքին, որին ներկայումս անդամակցում է 49 երկիր։ Համապատասխանաբար, այս ընդհանուր տարածքում կներառվեն Վրաստանի կողմից պատվաստումների, վարակի փոխանցման և PCR թեստավորման վերաբերյալ Covid-ի վկայականները։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print