Geostat․Վրաստանի տնտեսությունը հոկտեմբերին աճել է 6,9 տոկոսով

Ազգային վիճակագրական ծառայության նախնական

գնահատականներով՝ 2021 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 6,9 տոկոս, մինչդեռ 2021 թվականի առաջին տասն ամիսների միջինը կազմել է 10,5 տոկոս։

Ըստ Geostat-ի տվյալների՝ 2021 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է նկատվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ արտադրությունը, տրանսպորտը և պահեստավորումը, արվեստը, ժամանցն ու հանգիստը, էլեկտրաէներգիան, գազը, գոլորշին և օդորակումը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, հյուրանոցներ և ռեստորաններ, առևտուր:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ շինարարության ոլորտում նվազման միտում է նկատվել։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google