Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին
2020 թվականի հունիսի 30-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը նոր
գույք չի գնել։
Զաուր Դարգալիի հրապարակած գույքի հայտարարագիրը նման է նախորդ
հայտարարագրին։
Դարգալիի անվամբ գրանցված չէ շարժական կամ անշարժ գույք: Նրա կինը՝
Ռենա Նուրմամեդովան, ունի 625քմ հողատարածք Մառնեուլիի Մուսխելիշվիլի
փողոցում և նույն փողոցում 50,2քմ մակերեսով բնակարան։ Նուրմամեդովան
հողատարածքը նվեր է ստացել 2016 թվականին, իսկ բնակարանը գնել է 2018
թվականին 15000 դոլարով։
Ինչպես 2020 թվականին ներկայացված գույքի հայտարարագրում, այնպես էլ
2021 թվականի գույքի հայտարարագրում նշված է, որ Դարգալին ունի 30,000
լարի կանխիկ գումար, որը նա ձեռք է բերել մեքենան վաճառելուց
հետո։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան