Ըստ հայտարարագրի՝ Զաուր Դարգալին մեկ տարվա ընթացքում նոր գույք չի գնել

Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին 2020 թվականի հունիսի 30-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը նոր գույք չի գնել։


Զաուր Դարգալիի հրապարակած գույքի հայտարարագիրը նման է նախորդ հայտարարագրին։

Դարգալիի անվամբ գրանցված չէ շարժական կամ անշարժ գույք: Նրա կինը՝ Ռենա Նուրմամեդովան, ունի 625քմ հողատարածք Մառնեուլիի Մուսխելիշվիլի փողոցում և նույն փողոցում 50,2քմ մակերեսով բնակարան։ Նուրմամեդովան հողատարածքը նվեր է ստացել 2016 թվականին, իսկ բնակարանը գնել է 2018 թվականին 15000 դոլարով։

Ինչպես 2020 թվականին ներկայացված գույքի հայտարարագրում, այնպես էլ 2021 թվականի գույքի հայտարարագրում նշված է, որ Դարգալին ունի 30,000 լարի կանխիկ գումար, որը նա ձեռք է բերել մեքենան վաճառելուց հետո։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print