Մառնեուլիի փոխքաղաքապետ Ռոյն Դեկանոիձեի գույքի հայտարարագիրը
Մառնեուլիի քաղաքապետի առաջին տեղակալ Ռոյն Դեկանոիձեի կողմից տրված գույքի հայտարարագրի համաձայն՝ Դեկանոիձեն ունի մի քանի հողատարածք և տուն Սաիմերլո և Ծերեթելի գյուղերում, ինչպես նաև բնակարան Թբիլիսիում, իսկ նրա կինը՝ Նաթիա Քերքաձեն, երկու բնակարան Թբիլիսիում։

Համաձայն 2021 թվականի հուլիսի 29-ին հրապարակված սեփականության հայտարարագրի՝ Ռոյն Դեկանոիձեն 2017 թվականի բարեփոխման ժամանակաշրջանում վերափոխել է Սաիմերլո գյուղի 2665 քմ մակերեսով հողամասը՝ դրա վրա գտնվող տներով և օժանդակ շինություններով։ 2002 թվականին Դեկանոիձեն ձեռք է բերել նաեւ 2500 քմ հողատարածք Սաիմերլո գյուղում, իսկ 2020 թվականին 1000 լարիով գնել է 1553 քմ հողատարածք Ծերեթելի գյուղում։ Դեկանոիձեն Թբիլիսիի Կախեթի խճուղում 67,15 քմ մակերեսով բնակարան ունի, որի համար 2012 թվականին վճարել է 13545 լարի։

Մառնեուլիի քաղաքապետի առաջին տեղակալի կինը՝ Նաթիա Քերքաձեն, Թբիլիսիի քաղաքում ՝ Դիղումիում գտնվող 48,6 և 50,3 քմ մակերեսով բնակարանների սեփականատերն է, որոնց համար 2018 թվականին վճարել է 21900 և 23500 ԱՄՆ դոլար։

Ռոյն Դեկանոիձեի և նրա կնոջ անունով շարժական գույք գրանցված չէ։

Մառնեուլիի փոխքաղաքապետի գույքի հայտարարագրում նշված է, որ 2020 թվականի ընթացքում, երբ Դեկանոիձեն N8 քրեակատարողական հիմնարկի փոխտնօրենն էր, նա ստացել է 58 761 լարի աշխատավարձի տեսքով։

Ռոյն Դեկանոիձեն Մառնեուլիի փոխքաղաքապետ է դարձել 2021 թվականի մայիսին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո նոր քաղաքապետ Քենան Օմարովը նրան նշանակել է քաղաքապետի առաջին տեղակալ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google