Մառնեուլիի դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը կվերսկսվի հունվարի 17-ից
Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում և դպրոցներում ուսուցումը կվերսկսվի դեկտեմբերի 17-ից։ Մառնեուլիի մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովի խոսքով, ուսումնական հաստատությունը պատրաստ է արձակուրդից հետո վերսկսել ուսումնական գործընթացը 11 մանկապարտեզներում, քանի որ դրանցից երկուսը դեռ վերականգնվում են, իսկ մեկ շենքը վթարային է։ Այս փուլում պայմանագիր է կնքվում մանկապարտեզների սննդամթերք մատակարարող ընկերությունների հետ։ Այդ գործողությունները կավարտվեն հունվարի 14-ին։

Ինչ վերաբերում է Մառնեուլիի հանրակրթական դպրոցներին, ապա Ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն ասում է, որ նրանց արդեն տրվել են ախտահանիչ միջոցներ, որոնք կբաժանվեն ուսումնական հաստատություններին։ Ջերմաչափման, հեռավորության պահպանման և դասարանների մաքրման պահանջը մնում է անփոփոխ: Պահանջվում է նաև դպրոցի անձնակազմի թեստավորում:

«Վաղը և մյուս օրը (հունվարի 14-15-ը) դպրոցի ողջ անձնակազմը պետք է թեստավորվի՝ պատասխանները մինչև հունվարի 17-ը ստանալու համար։ Ստացել ենք ախտահանիչ լուծույթների և դիմակների մեծ պաշար։ Մեկ լիտրանոց դեզո պատնեշների համար նախատեսված ախտահանիչ հեղուկները հասել են և բաժանվում են։ Ջերմաչափման համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն բաշխվել են բոլոր դպրոցներին։ Գրասեղանները այնպես են դասավորված, որ հեռավորությունը պահպանվի։ Հավաքարարները ամեն ինչ արել են մակերեսները, դպրոցի հատակը մաքրելու, դասասենյակները օդափոխելու համար։ Փաստացի, ոչ մի դպրոցում ջեռուցման խնդիր չունենք։

Կրթության և գիտության նախարարությունը դեռևս հնարավորություն է տալիս ծնողներին ընտրել հեռավար ուսուցման ձևը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google