Մահվան հիմնական պատճառները Քվեմո Քարթլիում․Վիճակագրություն
Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վիճակագրության՝ 2020 թվականին Քվեմո Քարթլիի շրջանում մահացել է 4892 մարդ, ինչը 520-ով ավելի է, քան 2019 թվականին։
Ըստ մահվան պատճառների հիմնական դասերից կազմված վիճակագրության՝ Քվեմո Քարթլիի մունիցիպալիտետում 2014-2020 թվականներին մարդկանց մեծ մասը մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից։ Վերոնշյալ պատճառով 2020 թվականին Քվեմո Քարթլիում մահացել է 2209 մարդ, ինչը 149-ով ավելի է, քան 2019 թվականին։

Արյան շրջանառության հիվանդություններից հետո ամենաշատ մահերը պայմանավորված են քաղցկեղով։ Քաղցկեղի հետևանքով 2020 թվականին տարածաշրջանում 776 մարդ է մահացել։

2020 թվականի ընթացքում Քվեմո Քարթլիում մահացությունների հիմնական պատճառներն ու թվերը հետևյալն են ՝

  • Շնչառական համակարգի հիվանդություններով ՝ 315 մարդ
  • Կորոնավիրուսով ՝ 243
  • Վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառների ազդեցության որոշ այլ հետևանքներ՝ 205 մարդ
  • Էնդոկրին համակարգի, սնուցման և նյութափոխանակության խանգարումների հետևանքով առաջացած հիվանդություններ ՝ 130 մարդ
  • Մարսողական համակարգի հիվանդություններով՝ 128 մարդ
  • Որոշ վարակիչ և մակաբուծական հիվանդություններով՝ 72 մարդ
  • Նյարդային համակարգի հիվանդություններ՝ 44 մարդ
  • Այլ կատեգորիաներում չներառված կլինիկական և լաբորատոր հետազոտություններից ախտանշաններով, նշաններով և շեղումներով ՝ 652 մարդ

2020 թվականին Քվեմո Քարթլիի շրջանում մահացությունների ամենամեծ թիվը եղել է Մառնեուլիի մունիցիպալիտետում 1228։ Ռուսթավիում գրանցվել է մահվան 1221 դեպք, Գարդաբանիում՝ 1021։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google