Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած
վիճակագրության՝ 2020 թվականին Քվեմո Քարթլիի շրջանում մահացել է 4892
մարդ, ինչը 520-ով ավելի է, քան 2019 թվականին։
Ըստ մահվան պատճառների հիմնական դասերից կազմված վիճակագրության՝
Քվեմո Քարթլիի մունիցիպալիտետում 2014-2020 թվականներին մարդկանց մեծ
մասը մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից։
Վերոնշյալ պատճառով 2020 թվականին Քվեմո Քարթլիում մահացել է 2209
մարդ, ինչը 149-ով ավելի է, քան 2019 թվականին։
Արյան շրջանառության հիվանդություններից հետո ամենաշատ մահերը
պայմանավորված են քաղցկեղով։ Քաղցկեղի հետևանքով 2020 թվականին
տարածաշրջանում 776 մարդ է մահացել։
2020 թվականի ընթացքում Քվեմո Քարթլիում մահացությունների հիմնական
պատճառներն ու թվերը հետևյալն են ՝
- Շնչառական համակարգի հիվանդություններով ՝ 315
մարդ
- Կորոնավիրուսով ՝ 243
- Վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառների
ազդեցության որոշ այլ հետևանքներ՝ 205 մարդ
- Էնդոկրին համակարգի, սնուցման և նյութափոխանակության
խանգարումների հետևանքով առաջացած հիվանդություններ ՝ 130
մարդ
- Մարսողական համակարգի հիվանդություններով՝ 128
մարդ
- Որոշ վարակիչ և մակաբուծական հիվանդություններով՝ 72
մարդ
- Նյարդային համակարգի հիվանդություններ՝ 44
մարդ
- Այլ կատեգորիաներում չներառված կլինիկական և լաբորատոր
հետազոտություններից ախտանշաններով, նշաններով և շեղումներով ՝ 652
մարդ
2020 թվականին Քվեմո Քարթլիի շրջանում մահացությունների ամենամեծ թիվը
եղել է Մառնեուլիի մունիցիպալիտետում 1228։ Ռուսթավիում գրանցվել է
մահվան 1221 դեպք, Գարդաբանիում՝ 1021։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝
Մարգարիտա
Միսկարյան