Մառնեուլիի 7 հանրակրթական դպրոցներում աշխատակազմի թեստավորում իրականացնելը հանձնարարվել է դպրոցի բժիշկներին

Մառնեուլիի մունիցիպալիտետի յոթ ուսումնական հաստատությունների աշխատակիցները դպրոցի  բժիշկների կողմից կանցնեն կորոնավիրուսի թեստավորում։


Ռեսուրս կենտրոնից պարզաբանում են, որ բժիշկները վերապատրաստվել են տեղի հանրային առողջության կենտրոնի կողմից։ Պատվաստված ուսուցիչները թեստավորվելու են երկու շաբաթը մեկ, իսկ չպատվաստված ուսուցիչները՝ շաբաթը մեկ։

Բոլոր յոթ բժիշկներն էլ ամսական հավելյալ 100 լարի կստանան իրենց աշխատանքի դիմաց։

Բժիշկներն ունեն Մառնեուլիի N1, N5, Քեշալոյի, Սադախլոյի N1, Աղամեդլոյի, Ախալի Դիոկնիսի և Ջանդարայի հանրակրթական դպրոցները։

«Մառնեուլիի 7 պետական և երկու մասնավոր դպրոցների բժիշկները վերապատրաստվել են՝ իրենց դպրոցներում կադրեր թեստավորելու համար։ Ինչպես գիտեք, Մառնեուլիի հանրակրթական դպրոցների անձնակազմին սպասարկում է հինգ լաբորատորիա։ Որոշ ուսուցիչներ գնում են և այնտեղ են թեստավորում անցնում։ Վաղը աշխատակիցները պարտավոր են հանձնել թեստերը, որպեսզի պատասխանները հայտնի լինեն մինչև հունվարի 17-ը։ 9 դպրոցի համար արդեն թեստեր են եկել այսօր, և բժիշկներն իրենք կիրականացնեն թեստավորումը»,- ասել է Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն։

Մառնեուլիի մունիցիպալիտետում ընդհանուր առմամբ կա 74 պետական և երկու մասնավոր դպրոց: Ըստ Մառնեուլիի ռեսուրս կենտրոնի տվյալների՝ պատվաստված ուսուցիչների թիվը կազմում է մոտ 70%։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google