Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5567 նոր դեպք, ապաքինվել է 1661 պացիենտ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5567 նոր դեպք։
Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ stopcov.ge։

Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 1661 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 36 հիվանդ։

Միաժամանակ վերջին 24 ժամում հանրապետությունում անցկացվել է 60753 թեստավորում, որից 34092-ը՝ արագ հակագենային թեստով, 26661-ը՝ ՊՇՌ։

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 9,16%, վերջին 14 օրը՝ 9,14%, վերջին յոթ օրը՝ 9,84%։

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 984 802 դեպք, որից 924 072-ն ապաքինվել է, 14 395-ը՝ մահացել։

Ընդհանուր առմամբ կատարվել է 2,596,549 պատվաստում, օրական ՝ 6864-ը:

Կարանտինային ռեժիմում կա 68 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4379-ը, կլինիկական հյուրանոցում՝ 2077։

Միաժամանակ, հունվարի 13-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5326 նոր դեպք, ապաքինվել է 3044, մահացել՝ 48 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  პირველი არხი
Print