Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3656 նոր դեպք, ևս 32 հիվանդ մահացել է
Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում անցկացվել է 29711 թեստավորում, այդ թվում՝ 16196 թեստ՝ անտիգենով և 13515 –ը ՝ PCR։
Անցկացված թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վարակի 3656 նոր հաստատված դեպք։ Երկրում Covid-19 համաճարակի տարածումից ի վեր հայտնաբերված հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 999343 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա հունվարի 16-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 12,31%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9,64% և 7 օրվա ընթացքում՝ 9,69%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 3066 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 931507-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 32 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 14,481 մարդ։

Երկրում այսօր հայտնաբերված վարակի 3 656 նոր դեպքից՝ 2 530 դեպք հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 330, Իմերեթում՝ 213, Քվեմո Քարթլիում՝ 116, Շիդա Քարթլիում՝ 98, Գուրիայում՝ 67, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 104, Կախեթիում ՝ 106, Մցխեթա – Մթիանեթիում ՝ 43, Սամցխե-Ջավախեթիում ՝ 44, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝ 5:

Վարակման ակտիվ դեպքերը կազմում են 53 329, որից 4 500 մարդ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում՝ Թբիլիսիի հիվանդանոցներում՝ 1 872, Աջարիայում՝ 611, Իմերեթիում՝ 856։ Այս փուլում ծանր հիվանդ է 1001 մարդ, որից 436-ը՝ Թբիլիսիում, Աջարիայում ՝ 122, Իմերեթիում ՝ 256, արհեստական շնչառության ներք կա 289 մարդ, որից Թբիլիսիում՝ 164, Աջարիայում՝ 45, Իմերեթում՝ 26, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 2092 մարդ, որից 1250-ը՝ Թբիլիսիում, 593-ը՝ Աջարիայում։ Տանը Վիրուսի դեմ բուժման կուրս է անցնում 46737 մարդ։

Կարանտինային գոտիներում է գտնվում 54 մարդ, որից 48-ը՝ Թբիլիսիում, 6-ը՝ Աջարիայում։

2020 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի հունվարի 16-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 25299 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝ ინტერპრესნიუსი
Print