Stopcov.ge-ում հրապարակված
տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին
24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում անցկացվել է 56367 թեստավորում,
այդ թվում՝ 38892 թեստ՝ անտիգենով և 17475-ը PCR թեստով։
Անցկացված թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է
վարակի 7521 նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի
վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 006 864 է։
Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա հունվարի 17-ի դրությամբ
դրականի օրական դրույքաչափը կազմում է 13,34%, վերջին 14 օրվա
ընթացքում՝ 10% և 7 օրվա ընթացքում՝ 10,26%:
Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 3160 մարդ՝ ընդհանուր թիվը
հասցնելով 934667-ի։
Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 31 նոր դեպք։
Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 14512 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակի 7521 նոր դեպքից՝ 4171 դեպք
հայտնաբորվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 801, Իմերեթում՝ 792, Քվեմո
Քարթլիում՝ 285, Շիդա Քարթլիում՝ 380, Գուրիայում՝ 193, Սամեգրելո
Զեմո Սվանեթիում՝ 302, Կախեթիում ՝ 263, Մցխեթա – Մթիանեթիում ՝ 171,
Սամցխե-Ջավախեթիում ՝108, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝ 55:
Վարակման ակտիվ դեպքերը՝ 57 659 ՝ որից հիվանդանոցներում բուժվում է
4465 մարդ, որից 1864-ը՝ Թբիլիսիում, 614-ը՝ Աջարիայում, 827-ը՝
Իմերեթում։
Այս փուլում ծանր հիվանդ է 1015 մարդ, որից 440-ը՝ Թբիլիսիում, 136-ը՝
Աջարիայում, 250-ը՝ Իմերեթիայում, արհեստական շնչառության ներքո կա
285 մարդ, որից Թբիլիսիում՝ 168, Աջարիայում՝ 45, Իմերեթում՝ 22։
Կլինիկական հյուրանոցներում է գտնվում 2050 մարդ, որից 1233-ը՝
Թբիլիսիում, 581-ը՝ Աջարիայում։
Տանը վիրուսի բուժման կուրս է անցնում 51 144 մարդ։
Կարանտինային գոտիներում է գտնվում 50 մարդ, որից 44-ը՝ Թբիլիսիում,
6-ը՝ Աջարիայում։
2020 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև ընթացիկ տարվա հունվարի 17-ը
պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ
25299 մարդ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան