Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7521 նոր դեպք, ևս 31 հիվանդ մահացել է

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում անցկացվել է 56367 թեստավորում, այդ թվում՝ 38892 թեստ՝ անտիգենով և 17475-ը PCR թեստով։

Անցկացված թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վարակի 7521 նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 006 864 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա հունվարի 17-ի դրությամբ դրականի օրական դրույքաչափը կազմում է 13,34%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 10% և 7 օրվա ընթացքում՝ 10,26%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 3160 մարդ՝ ընդհանուր թիվը հասցնելով 934667-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 31 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 14512 մարդ։

Երկրում այսօր հայտնաբերված վարակի 7521 նոր դեպքից՝ 4171 դեպք հայտնաբորվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 801, Իմերեթում՝ 792, Քվեմո Քարթլիում՝ 285, Շիդա Քարթլիում՝ 380, Գուրիայում՝ 193, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 302, Կախեթիում ՝ 263, Մցխեթա – Մթիանեթիում ՝ 171, Սամցխե-Ջավախեթիում ՝108, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝ 55:

Վարակման ակտիվ դեպքերը՝ 57 659 ՝ որից հիվանդանոցներում բուժվում է 4465 մարդ, որից 1864-ը՝ Թբիլիսիում, 614-ը՝ Աջարիայում, 827-ը՝ Իմերեթում։

Այս փուլում ծանր հիվանդ է 1015 մարդ, որից 440-ը՝ Թբիլիսիում, 136-ը՝ Աջարիայում, 250-ը՝ Իմերեթիայում, արհեստական շնչառության ներքո կա 285 մարդ, որից Թբիլիսիում՝ 168, Աջարիայում՝ 45, Իմերեթում՝ 22։

Կլինիկական հյուրանոցներում է գտնվում 2050 մարդ, որից 1233-ը՝ Թբիլիսիում, 581-ը՝ Աջարիայում։

Տանը վիրուսի բուժման կուրս է անցնում 51 144 մարդ։

Կարանտինային գոտիներում է գտնվում 50 մարդ, որից 44-ը՝ Թբիլիսիում, 6-ը՝ Աջարիայում։

2020 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև ընթացիկ տարվա հունվարի 17-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 25299 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი
Print