Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 8728 նոր դեպք, ապաքինվել է 8545 պացիենտ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 8728 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։



Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 8545 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 63605 թեստավորում, որից 33350-ը՝ արագ հակագենային, իսկ 30255-ը՝ ՊՇՌ թեստով։

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 13,72%, վերջին 14 օրը՝ 10,44%, վերջին յոթ օրը՝ 10,93%։

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 015 592 դեպք, որից 943 212-ն ապաքինվել է, 14 555-ը մահացել է։

Ընդհանուր առմամբ իրականացվել է 2 632 527 պատվաստում, օրական պատվաստվել է 9 340-ը։

Կարանտինում է գտնվում 43 մարդ, հիվանդանոցային հսկողության տակ՝ 4 386-ը , կլինիկական հյուրանոցում՝ 1896 մարդ։

Միաժամանակ, հունվարի 18-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 7521 նոր դեպք, ապաքինվել է 3160, մահացել՝ 31 պացիենտ։




«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․   ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ პირველი არხი
Print