Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6351 նոր դեպք, ևս 27 հիվանդ մահացել է
Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է 38306 թեստավորում, այդ թվում՝ 18896 թեստ՝ անտիգենով և 19410 PCR թեստով։

Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վարակի 6351 նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 021 943 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա հունվարի 19-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 16,58%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 10,90% և 7 օրվա ընթացքում՝ 11,73%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 3043 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 946255-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 27 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 14582 մարդ։

Հանրապետությունում այսօր արձանագրված վարակման 6351 նոր դեպքից ՝

Հայտնաբերվել է 3742 դեպք Թբիլիսիում, Աջարիայում՝ 903, Իմերեթում՝ 510, Քվեմո Քարթլիում՝ 196, Շիդա Քարթլիում՝ 238, Գուրիայում՝ 92, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 211, Կախեթում՝ 187, Մցխեթա Մթիանեթիում ՝ 130, Սամցխե Ջավախեթիում ՝ 134 , Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝8.

Վարակման ընթացիկ ակտիվ դեպքերը այս փուլում 61 080-ն են, որից ՝

Հիվանդանոցներում բուժվում է 4443 մարդ, որից 1912-ը՝ Թբիլիսիում, 612-ը՝ Աջարիայում, 809-ը՝ Իմերեթում։

Այս փուլում ծանր հիվանդ է 1010 մարդ, որից 427-ը՝ Թբիլիսիում, 133-ը՝ Աջարիայում, 255-ը՝ Իմերեթում, արհեստական շնչառության ներքո կա 276 մարդ, որից 157-ը՝ Թբիլիսիում, 48-ը՝ Աջարիայում, 21-ը՝ Իմերեթիում։

Կլինիկական հյուրանոցներում է գտնվում 1746 մարդ, որից 1006-ը՝ Թբիլիսիում, 554-ը՝ Աջարիայում։

Տանը վիրուսից բուժման կուրս է անցնում 54 891 մարդ։

Կարանտինային գոտիներում է գտնվում 46 մարդ, որից 40-ը՝ Թբիլիսիում, 6-ը՝ Աջարիայում։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից ընթացիկ տարվա հունվարի 19-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25299 մարդ։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google