Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8767 նոր դեպք, ևս 49 հիվանդ մահացել է
Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրում անցկացվել է 56386 թեստավորում, որից 35725-ը՝ հակագենային թեստերով և 20661-ը՝ PCR:


Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վիրուսային վարակի 8767 նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 030 710 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա հունվարի 20-ի դրությամբ դրականի օրական դրույքաչափը կազմում է 15,55%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 11,39% և 7 օրվա համար՝ 12,76%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 5173 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 951428-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 49 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 14631 մարդ։

Երկրում այսօր հայտնաբերված վարակի 8 767 նոր դեպքից՝ 5 052 դեպք հաստատվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 851, Իմերեթում՝ 861, Քվեմո Քարթլիում՝ 351, Շիդա Քարթլիում՝ 538, Գուրիայում՝ 119, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 334, Կախեթիում ՝ 277, Մցխեթա – Մթիանեթիում ՝ 176, Սամցխե-Ջավախեթիում ՝ 165, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝43:

Վարակման ընթացիկ ակտիվ դեպքերն այս փուլում կազմում են 64625, որից ՝

Հիվանդանոցներում բուժվում է 4342 մարդ, որից 1858-ը՝ Թբիլիսիում, 612-ը՝ Աջարիայում, 795-ը՝ Իմերեթում։

Այս փուլում ծանր հիվանդ է 992 մարդ, որից Թբիլիսիում՝ 419, Աջարիայում՝ 131, Իմերեթում՝ 249, արհեստական շնչառության տակ կա 286 մարդ, որից 157-ը՝ Թբիլիսիում, 50-ը՝ Աջարիայում, 20-ը՝ Իմերեթում։

Կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1895 մարդ, որից 1139-ը՝ Թբիլիսիում, 563-ը՝ Աջարիայում։

Տանը վիրուսի դեմ բուժման կուրս է անցնում 58 388 մարդ։

Կարանտինային գոտիներում է գտնվում 39 մարդ, որից 33-ը՝ Թբիլիսիում, 6-ը՝ Աջարիայում։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից, սույն թվականի հունվարի 20-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25299 մարդ։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ ინტერპრესნიუსი
Print