«Օմիկրոնը» դոմինանտ է դարձել Վրաստանում․Ամիրան Գամկրելիձե
Համաճարակաբանները խոսել են կլինիկական ոլորտում մեծ ծանրաբեռնվածության ռիսկի մասին։
Բժիշկները ստեղծված իրավիճակում առավել կարևոր են համարում առաջարկություններին հետևելը։ Առաջին հերթին դա վերաբերում է դիմակ կրելուն։

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով, կարելի է ասել, որ «Օմիկրոնը» դարձել է գերիշխող շտամը երկրում։

«Երկրում աճում է օմիկրոնի շրջանառությունը։ Պաշտոնապես լաբորատոր հաստատված է մոտ 1400 դեպք,  առաջատարը Թբիլիսին է, որին հաջորդում են Իմերեթին և Աջարիան։ Բայց դրանք լաբորատոր կերպով ապացուցված դեպքեր են։ Երկրում դրական դեպքերի 70%-ը գալիս է օմիկրոն-ից, Թբիլիսիում այդ տոկոսն ավելի բարձր է և կազմում է 80%, իսկ տարածաշրջանում՝ 40-60%: Այսօր, եթե հաշվի առնենք, որ այն կազմում է 70%, կարող ենք ասել, որ այն գերիշխող է, բայց շրջանառվում են նաև այլ շտամներ»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  primetime.ge
Print