Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7947 նոր դեպք, ևս 31 հիվանդ մահացել է
Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է 35082 թեստավորում, այդ թվում՝ 20608 թեստ՝ անտիգենով և 14474 PCR։

Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է  վարակի 7947 նոր հաստատված դեպք։ Covid-19-ը համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 059 392 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա հունվարի 23-ի դրությամբ դրականի օրական դրույքաչափը կազմում է 22,65%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 13,08% և 7 օրվա ընթացքում՝ 16,61%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 5550 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 967585-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 31 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 14732 մարդ։

Երկրում այսօր հայտնաբերված վարակի 7 947 նոր դեպքից՝ 4 496 դեպք հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 1 352, Իմերեթում՝ 857, Քվեմո Քարթլիում՝ 282, Շիդա Քարթլիում՝ 266, Գուրիայում՝ 100, Սամեգրելո Զեմո Սվանեթիում ՝ 215, Կախեթիում` 180, Մցխեթա-Մթիանեթիում` 98, Սամցխե-Ջավախեթիում` 93, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում` 8:

Վարակման ակտիվ դեպքերը 77049-ն են, որից 4618-ը բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում՝ 1949-ը՝ Թբիլիսիում, 651-ը՝ Աջարիայում, 896-ը՝ Իմերեթում։Այս փուլում ծանր հիվանդ է 987 մարդ, որից 385-ը՝ Թբիլիսիում, 137-ը՝ Աջարիայում, Իմերեթիայում՝ 258։ Արհեստական շնչառության ներքո կա 273 մարդ, որից 139-ը՝ Թբիլիսիում, 55-ը՝ Աջարիայում, 27-ը՝ Իմերեթիայում, կլինիկական հյուրանոցներում է գտնվում 2061 մարդ, որից 1203-ը՝ Թբիլիսիում, 658-ը՝ Աջարիայում։ Տանը վիրուսից բուժման կուրս է անցնում 70 370 մարդ։

Կարանտինային գոտիներում է գտնվում 34 մարդ, որից 30-ը՝ Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում։

2020 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև ընթացիկ տարվա հունվարի 23-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 25299 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google