Գործընթացը պետք է ընդլայնել և պատվաստանյութերը հասցնել գյուղեր․ Ղարիբաշվիլի
«Ընդհանուր առմամբ, մենք ցանկանում ենք պատվաստումն ընդլայնել մարզերում։ Մենք ցանկանում ենք պատվաստումը սկսել ավելի ակտիվ, ինտենսիվ։ Բնակչությանը ուզում եմ հիշեցնել, որ 50 տարեկանից սկսած վճարում ենք 200 լարի խրախուսական հավելավճար։ Մենք պետք է ընդլայնենք այս գործընթացը և պատվաստանյութերը բերենք գյուղեր»,- այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Վերջին օրերին թեստավորումը ցույց է տվել բարձր օրական ցուցանիշ, սակայն մահացության մակարդակը կազմում է 1,4%, այն բավականին ցածր է, և նվազման միտումը շարունակվում է այս շաբաթ։

Հատկանշական է, որ մինչ այժմ, չնայած նոր հայտնաբերված դեպքերի աճող դինամիկային, այն չի արտացոլել հիվանդանոցային ոլորտում, և ճնշումը հիմնականում լաբորատոր և առաջնային առողջապահության մակարդակի վրա է։

Թեև «օմիկրոնը», ինչպես լսում ենք բժիշկներից և գիտնականներից, բավականին թույլ է, սակայն ռիսկը մեծ է հատկապես նրանց համար, ովքեր ծեր են և ունեն խրոնիկական հիվանդություններ։ Այս խմբերի վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնե
լ»,- ասել է վարչապետը։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google