Չորս նախարարի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Վրաստանի Նախարարների կաբինետի 4 անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Հետեւաբար, վարակված լինելու պատճառով կառավարության այսօրվա նիստին ներկա է եղել նախարարների միայն մի մասը։

Ավելի կոնկրետ, ինչպես InterpressNews-ին հայտնել են կառավարության վարչակազմում, Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին, ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին և պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն վարակված են կորոնավիրուսով։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google