Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Մառնեուլիի չորս դպրոցներում

Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Մառնեուլիի քաղաքապետարանի չորս դպրոցներում։

Մեկ ուսումնական հաստատություն ամբողջությամբ փակվել է, մինչդեռ երեք դպրոցների չորս դասարաններ անցել են դասավանդման հիբրիդային մոդելի։ Ինչպես ասում է ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն, նրանց կարանտինի ժամկետը սահմանվել է 8 օր։

«Վեցերորդ հանրակրթական դպրոցն անցել է լրիվ հեռավար ուսուցման, փակվել է Սիմերլոյի դպրոցի մեկ դասարան, Ծերեթելիի, ինչպես նաև Մառնեուլիի ութերորդ հանրակրթական դպրոցներից տարբեր դասարաններ տեղափոխվել են հեռավար ուսուցման»։

Մառնեուլիի մունիցիպալիտետում ընդհանուր առմամբ կա 74 հանրակրթական դպրոց։ Այս փուլում անձնակազմի մոտ 70%-ը պատվաստված է: Առանձին ուսումնական հաստատություններ կան, որտեղ պատվաստումների թիվը բավականին ցածր է։

Ինչ վերաբերում է մանկապարտեզներում տիրող իրավիճակին, ապա մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովն ասում է, որ վերջին թեստավորումից հետո Մառենուլիի մանկապարտեզներից ոչ մեկում կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել։ Բոլոր տասնմեկ հաստատությունները ուսումնական գործընթացն իրականացնում են սովորական ձևով։ Ինչ վերաբերում է պատվաստմանը, ապա Մառնեուլիի խնամքի հաստատությունների անձնակազմի միայն 40%-ն է պատվաստված։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google