Մեկ շաբաթվա ընթացքում Մառնեուլիում գրանցվել է կորոնավիրուսի 119 դեպք
Մառնեուլիի մունիցիպալիտետում ավելացել են կորոնավիրուսի դեպքերը։
Մառնեուլիի հանրային առողջության կենտրոնում «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են, որ անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 119 դրական դեպք։

«Հունվարի 17-ից մինչ օրս ունենք ընդհանուր 119 դեպք, մեր կենտրոնի կողմից հսկողության տակ դրված վարակակիրների մահվան դեպք չունենք»
,- այս մասին ասել են Մառնեուլիի առողջապահական կենտրոնից։

Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներով՝ պատվաստումները դեռևս ակտիվ են, և հունվարի 17-ից առ այսօր ընդհանուր առմամբ 1420 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google