Դեպքերի 90%-ն արդեն Օմիկրոն է. Գամկրելիձե
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի շրջանառությունը հասնում է ընդհանուր դեպքերի 90%-ի։

Ամիրան Գամկրելիձեի խոսքով, եթե մարդն ունի շնչառական վիրուսին բնորոշ ախտանիշներ, նա չպետք է սպասի թեստի դրական արդյունքի և անցնի մեկուսացման։

«Այսօր մեզանից գլխավոր ուղերձն այն է, որ առաջիկա երկու շաբաթում երկրում կավելանա «Օմիկրոնի» շրջանառությունը։ Այսօր 15 հազարից ավելի դեպք կա, դրանք բացահայտված դեպքեր են, բայց իրականում, քանի որ դրական ցուցանիշը 20 տոկոսի սահմաններում է, պետք է 3-4 անգամ ավելի շատ հաշվել։ Սրանք այն կլինիկական դեպքերն են, երբ այն փոքր է կամ առանց ախտանիշների։

Այս մարդիկ պետք է տանը մնան։ Հիմնական ուղերձը պետք է լինի այն, որ եթե դուք սկսում եք ունենալ շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ, ինչպիսիք են հազը, գլխացավը, շնչառությունը, կոկորդի ցավը և ջերմությունը: Պետք չէ տարբեր տեղերում թեստավորվել։ Որովհետև 90%-ով արդեն Օմիկրոնն է շրջանառվում, մնացեք տանը, զանգահարեք 112 և ձեր ընտանեկան բժշկի միջոցով կառավարեք վիճակը
»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրենի խոսքով, Օմիկրոնին բնորոշ է թեթև հոսանքը և կոչ է անում քաղաքացիներին պահպանել հանգստություն, սակայն զգուշացնում է նրանց զգույշ լինել և խստորեն հետևել գործող բոլոր կանոնակարգերին։

«Շատ դեպքերում մոտ, 90 տոկոս, այն կավարտվի 3-5 օրից՝ գրեթե առանց ախտանիշների կամ աննշան ախտանիշներով։ Գլխավորը հանգիստ լինելն է։ Ունենք լաբորատոր հաստատված 1600 դեպք։ Հոսպիտալացում պահանջվում է 1%: Այնտեղից 13 մարդ արագ դուրս է գրվել, 3-ը կլինիկայում։ Ոչ ոք վերակենդանացման բաժանմունքի կարիք չուներ»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  ნეტგაზეთი


Print E-mail
FaceBook Twitter Google