Միջգերատեսչական համակարգող խորհուրդը երկրում չի խստացնում
կանոնակարգերը՝ չնայած բարձր վարակման մակարդակի։
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ այս փուլում
դպրոցներում լրացուցիչ սահմանափակումներ նախատեսված չեն։
«
Կրթության նախարարությունը շարունակում է դրսևորել
առավելագույն պատրաստակամություն դպրոցների մասով, և մենք,
բնականաբար, հաստատում ենք այդ պատրաստակամությունը, քանի որ նրանք
ունեն առցանց ռեժիմի անցնելու, ինչպես նաև տեղում դասավանդելու
մեխանիզմներ։ Մինչ այժմ անցած շաբաթվա վերլուծությունը ցույց է տալիս,
որ դպրոցներին հաջողվել է արագ հարմարվել: Մի քանի դպրոցներ անցել են
լրիվ հեռավար ուսուցման, որոշները մնում են հիբրիդային մոդելի վրա,
ուստի դպրոցները կշարունակեն գործել նման խառը տարբերակով»,-
ասել է Թամար Գաբունիան։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ etaloni.ge