Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 17530 նոր դեպք, ապաքինվել է 5087 պացիենտ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 17530 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։

Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 5087 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 78172 թեստավորում, որից 46900-ը՝ արագ հակագենային թեստով, իսկ 31272-ը՝ ՊՇՌ թեստով։

Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 22,42%, վերջին 14 օրը՝ 15,32%, վերջին յոթ օրը՝ 19,58%։

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 092 684 դեպք, որից 977 832-ն ապաքինվել է, 14 813-ը մահացել։

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 676 520 պատվաստում, օրական պատվաստվել է 7 661-ը։

Կարանտինային ռեժիմում է 32 մարդ, հիվանդանոցում հսկողության տակ է 4651-ը, կլինիկական հյուրանոցում՝ 2023 մարդ։

Միաժամանակ, հունվարի 25-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 15762 նոր դեպք, ապաքինվել է 5160 պացիենտ, մահացել՝ 42-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան 
Աղբյուր ՝ პირველი არხი
Print E-mail
FaceBook Twitter Google