Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ
թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է
73250 թեստ, այդ թվում՝ 44185 թեստ՝ անտիգենով և 29065-ը PCR թեստով։
Անցած 24 ժամվա ընթացքում թեստավորման արդյունքում հայտնաբերվել է
վիրուսի 17484 նոր հաստատված դեպք։ Covid-19-ի համաճարակի բռնկումից
մինչ օրս երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 110 168 է։
Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա հունվարի 26-ի դրությամբ
դրականի օրական ցուցանիշը կազմում է 23,87%, վերջին 14 օրվա
ընթացքում՝ 16,51% և 7 օրվա ընթացքում՝ 20,58%:
Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 3699 մարդ, ապաքինվածների
ընդհանուր թիվը հասել է 981531-ի։
Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 27 նոր դեպք։
Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ
14,840 մարդ։
Երկրում այսօր հայտնաբերված վարակի 17 484 նոր դեպքից՝ 8 989 դեպք
հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 2 255, Իմերեթում՝ 2 222,
Քվեմո Քարթլիում՝ 812, Շիդա Քարթլիում՝ 805, Գուրիայում՝ 314,
Սամեգրելո Զեմո Սվանեթիում ՝ 766, Կախեթիում ՝ 656,
Մցխեթա-Մթիանեթիում` 320, Սամցխե-Ջավախեթիում` 298, Ռաչա-Լեչխումի և
Քվեմո Սվանեթիում` 47:
Վարակման ակտիվ դեպքերը կազմում են 113771, որից 4714 մարդ բուժվում է
հիվանդանոցներում, որից 1989-ը՝ Թբիլիսիում, 658-ը՝ Աջարիայում,
979-ը՝ Իմերեթիում։Այս փուլում ծանր հիվանդ է 980 մարդ, որից 426-ը՝
Թբիլիսիում, 127-ը՝ Աջարիայում, Իմերեթիայում՝ 274։ Արհեստական
շնչառության տակ կա 274 մարդ, որից Թբիլիսիում՝ 156, Աջարիայում՝ 50,
Իմերեթում՝ 24, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 2080 մարդ,
որից 1235-ը՝ Թբիլիսիում, 652-ը՝ Աջարիայում։ Տանը վիրուսից բուժում է
անցնում 106 977 մարդ։
Կարանտինային գոտիներում է գտնվում 42 մարդ, որից 38-ը՝ Թբիլիսիում,
4-ը՝ Աջարիայում։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից հունվարի 26-ը
պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25299 մարդ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան