Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17484 նոր դեպք, ևս 27 հիվանդ մահացել է
Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում ամբողջ երկրում անցկացվել է 73250 թեստ, այդ թվում՝ 44185 թեստ՝ անտիգենով և 29065-ը PCR թեստով։

Անցած 24 ժամվա ընթացքում թեստավորման արդյունքում հայտնաբերվել է վիրուսի 17484 նոր հաստատված դեպք։ Covid-19-ի համաճարակի բռնկումից մինչ օրս երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 110 168 է։

Ինչ վերաբերում է դրական ցուցանիշին, ապա հունվարի 26-ի դրությամբ դրականի օրական ցուցանիշը կազմում է 23,87%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 16,51% և 7 օրվա ընթացքում՝ 20,58%:

Վերջին 24 ժամում վիրուսից ապաքինվել է 3699 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 981531-ի։

Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 27 նոր դեպք։ Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 14,840 մարդ։

Երկրում այսօր հայտնաբերված վարակի 17 484 նոր դեպքից՝ 8 989 դեպք հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում՝ 2 255, Իմերեթում՝ 2 222, Քվեմո Քարթլիում՝ 812, Շիդա Քարթլիում՝ 805, Գուրիայում՝ 314, Սամեգրելո Զեմո Սվանեթիում ՝ 766, Կախեթիում ՝ 656, Մցխեթա-Մթիանեթիում` 320, Սամցխե-Ջավախեթիում` 298, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում` 47:

Վարակման ակտիվ դեպքերը կազմում են 113771, որից 4714 մարդ բուժվում է հիվանդանոցներում, որից 1989-ը՝ Թբիլիսիում, 658-ը՝ Աջարիայում, 979-ը՝ Իմերեթիում։Այս փուլում ծանր հիվանդ է 980 մարդ, որից 426-ը՝ Թբիլիսիում, 127-ը՝ Աջարիայում, Իմերեթիայում՝ 274։ Արհեստական շնչառության տակ կա 274 մարդ, որից Թբիլիսիում՝ 156, Աջարիայում՝ 50, Իմերեթում՝ 24, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 2080 մարդ, որից 1235-ը՝ Թբիլիսիում, 652-ը՝ Աջարիայում։ Տանը վիրուսից բուժում է անցնում 106 977 մարդ։

Կարանտինային գոտիներում է գտնվում 42 մարդ, որից 38-ը՝ Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից հունվարի 26-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25299 մարդ։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი
Print