Մառնեուլիում 7 ուսուցչի և 3 աշակերտի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Մառնեուլիի մունիցիպալիտետի 8 դպրոցներում երկու ուսումնական հաստատություններ փակվել են կորոնավիրուսի պատճառով։ 16 առանձին դասարաններ նույնիսկ անցել են դասավանդման հիբրիդային մոդելի։ Ըստ Մառնեուլիի ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեի, վարակման դեպքեր են գրանցվել Սաիմերլո, Սադախլոյի N1, Մարադիսի, Շուլավերի N2, Ծերեթելիի, Մառնեուլի N8, N5 և N6 հանրակրթական դպրոցներում։

«Այս փուլում 3 դասարան հեռավար սովորում է Սադախլոյի առաջին դպրոցում, մեկը՝ Մարադիսիում, 5-ը՝ Շուլավերիում, 5-ը՝ Մառնեուլիի N5-ում, 2-ը՝ N8-ում և 3-ը՝ Ծերեթելիում։ Ամբողջությամբ փակվել են Սաիմերլոյի և Ք․ Մառնեուլիի N6 դպրոցները։

Ռեսուրս կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ վարակման հիմնական դեպքերը գրանցվում են ուսուցիչների մոտ։ Հունվարի 27-ի վիճակագրությունը հաստատել է կորոնավիրուսի վարակ 7 ուսուցչի և 3 աշակերտի մոտ։

Վերջին 24 ժամում հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 17484 դեպք։ Ապաքինվել է 3699 մարդ։ Մահացածների թիվը 27 է։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google