Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, ապաքինվել է 95 մարդ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։

Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 95 մարդ։ Մեկ հիվանդ է մահացել վերջին մեկ օրում։

Վերջին 24 ժամում հանրապետությունում կատարվել է 4638 թեստավորում, այդ թվում՝ արագ հակագենային թեստը՝ 3223, ՊՇՌ թեստը՝ 1415։

Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 1,1%, վերջին 14 օրը՝ 0,99%, վերջին 7 օրը՝ 0,84%։

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 655 221 դեպք, որից 1 637 293-ն ապաքինվել է, 16 811-ը մահացել է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 882 587 պատվաստում, օրական 38 պատվաստում։

Միևնույն ժամանակ, մայիսի 1-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք, ապաքինվել է 161 պացիենտ, երեքը՝ մահացել։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google