Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք։ Այս մասին
տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ
stopcov.ge կայքում։
Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 95 մարդ։ Մեկ հիվանդ
է մահացել վերջին մեկ օրում։
Վերջին 24 ժամում հանրապետությունում կատարվել է 4638 թեստավորում,
այդ թվում՝ արագ հակագենային թեստը՝ 3223, ՊՇՌ թեստը՝ 1415։
Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝
օրական՝ 1,1%, վերջին 14 օրը՝ 0,99%, վերջին 7 օրը՝ 0,84%։
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 655 221 դեպք, որից
1 637 293-ն ապաքինվել է, 16 811-ը մահացել է։
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 882 587 պատվաստում, օրական 38
պատվաստում։
Միևնույն ժամանակ, մայիսի 1-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է
կորոնավիրուսի 72 նոր դեպք, ապաքինվել է 161 պացիենտ, երեքը՝
մահացել։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարտա Միսկարյան