Վրաստանի վարչապետի խոսքով՝ այսօրվանից՝ մայիսի 2-ից, փակ տարածքում
դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի։
Բացառություն են կազմում հասարակական տրանսպորտը և կլինիկաները: Այդ
մասին կառավարության նիստում խոսել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նա նաև մանրամասնեց, որ դպրոցներում դիմակ կրելը այլևս պարտադիր չի
լինի։ Այս կանոնակարգի մեղմացումից հետո դիմակ կրելը այլևս պարտադիր
չի լինի առևտրի կենտրոններում, խանութներում, հյուրանոցներում և
այլն։
«
Շատ կայուն պատկեր ունենք, այսօր ընդամենը 51 դեպք ենք
ունեցել, և այս ուղղությամբ իրավիճակը կայուն է։ Սա թույլ է տալիս էլ
ավելի մեղմացնել կանոնակարգը և, ինչպես արդեն ասացի, վերացվելու է
դիմակի պարտադիր կրումը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Գործող կանոնակարգի համաձայն՝ բոլոր պետական հաստատություններում
դիմակ կրելը պարտադիր էր՝ այս կանոնը խախտելու համար տուգանքը կազմում
էր 20 լարի։
2020 թվականի փետրվարի 26-ից, երբ Վրաստանում հաստատվեց
կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, թեստավորման միջոցով գրանցվել
է 1 655 221 դեպք։ COVID-19-ից մահացել է 16811 մարդ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարտա Միսկարյան
Աղբյուր ՝
radiotavisupleba.ge