Կորոնավիրուսի վարակման և մահացության վիճակագրությունն այլևս չի հրապարակվի ամեն օր, այլ կամփոփվի շաբաթը միայն մեկ անգամ
Վարակման նոր դեպքերի թիվը, հիվանդացությունը, դրական ցուցանիշը, մահացությունը կամփոփվեն շաբաթական և կհրապարակվեն շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի։ Այդ մասին տեղեկություն է տարածում Առողջապահության նախարարությունը։

«Մայիսի 2-ից դիմակի կիրառումը պարտադիր կլինի միայն բուժհաստատություններում, դեղատներում, մետրոյում, ավտոբուսներում և միկրոավտոբուսներում։ Որոշումն ընդունվել է Առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման կենտրոնի մասնագետների կողմից՝ ելնելով վարակվածության դեպքերի անշեղորեն նվազող ցուցանիշից՝ օրական միջինում կա 100-150 դեպք։

Փոփոխությունը կազդի նաև վիճակագրական տվյալների հրապարակման կանոնների վրա՝ նոր դեպքերի, միջադեպերի, դրական ցուցանիշների, մահացությունների թիվը կամփոփվի շաբաթական և կհրապարակվի շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի
», - այս մասին նշում են գործակալությունից։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google