«Վերանայման անհրաժեշտություն կար»,- արդարադատության նախարարը պարզաբանում է, թե ինչու են թանկացել անձնագիրն ու նույնականացման քարտը
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հանրային ծառայությունների թանկացման մասին ասում է
՝ «Այս վճարները վերջին անգամ սահմանվել են 2011 թվականին և, բնականաբար, անհրաժեշտություն է առաջացել վերանայել»։ Նա «Իմեդի» հեռուստաընկերությանը ասել է, որ Արդարադատության տունը և Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը «մեծապես կախված են իրենց եկամուտներից»:

«Լսելը կարող է հաճելի չլինել, սակայն պետք է նաև ասել, որ այդ գործակալությունները մեծապես կախված են իրենց ստացած եկամուտներից, և այդ գումարի մեծ մասը ուղղվում է Թբիլիսիում և մարզերում աշխատող աշխատողների աշխատավարձերի հավասարեցմանը։ Նրանք այն մարդիկ են, ովքեր ամեն օր բարությամբ են ծառայում մեր բնկաչությանը», - ասել է Ռատի Բրեգաձեն։

Արդարադատության նախարարը նշում է, որ հանրային ծառայությունների, այդ թվում՝ անձնագրի և նույնականացման քարտի վճարների թանկացմանը զուգահեռ, Սփյուռքի ներկայացուցիչների համար որոշակի ծառայություններ էժանացել են։


Մայիսի 1-ից կենսաչափական անձնագիր ստանալն արժե 100 լարիի փոխարեն 150 լարի, իսկ էլեկտրոնային նույնականացման քարտը՝ 30 լարիի փոխարեն՝ 60 լարի։

Ինչ վերաբերում է արագացված տրամադրմանը, ապա նույն օրը Վրաստանի քաղաքացու համար կենսաչափական անձնագիր ստանալն արժե 350 լարի, երկրորդ օրը՝ 300, երրորդ օրը՝ 225, հինգերորդ օրը՝ 180 լարի։ Նույն օրը նույնականացման քարտի տրամադրման վճարը դարձել է 150 լարի, երկրորդ օրը՝ 120 լարի, երրորդ օրը՝ 100 լարի, հինգերորդ օրը՝ 80 լարի։

Կառավարության ապրիլի 21-ի որոշմամբ կփոխվեն պետական ծառայությունների զարգացման գործակալության այլ սակագները։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  tabula.ge
Print E-mail
FaceBook Twitter Google