10 մթերք, որոնց նախորդ ամսում ամենաշատն են թանկացել
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 1,8 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 12,8 տոկոս։

Ինչ վերաբերում է հիմնական գնաճին, ապա այս ցուցանիշը 2022 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5 տոկոս, մինչդեռ առանց ծխախոտի տարեկան հիմնական գնաճը կազմել է 5,7 տոկոս։

«Business Press News»-ն առաջարկում է թոփ-10 ապրանքատեսակները, որոնց գինը ամենաշատն է աճել ապրիլ ամսին ՝

  • Կաղամբ ՝ 289,8%-ով
  • Սմբուկ՝ 119,9%-ով
  • Սալոր՝ 56,7%-ով
  • Մարգարին - 54,2%-ով
  • Կարտոֆիլ՝ 53,9%-ով
  • Դիզելային վառելիք՝ 53,5%-ով
  • Վարունգ՝ 44,1%-ով
  • Բենզին՝ 41,4%-ով
  • Հնդկաձավար՝ 39,4%-ով

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ BPN
Print E-mail
FaceBook Twitter Google