Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
հանդիպել է վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդի հետ։
Այդ մասին տեղեկություն է տարածել ինքը՝ Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, ինքը պատրիարքի հետ քննարկել է երկրում և աշխարհում տեղի
ունեցող իրադարձությունները։
«
Պատրիարքարանում այցելեցի Համայն Վրաստանի
Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին։ Խոսեցինք երկրի համար կարևոր
խնդիրների, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների
մասին։
Ինձ համար միշտ մեծ պատիվ է հանդիպել Վեհափառի հետ։ Նրա իմաստուն
կարծիքներն ու խորհուրդները չափազանց հետաքրքիր են և պետք է հաշվի
առնվեն»,- ասել է Ղարիբաշվիլին։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
ნეტგაზეთი