«Մենք խոսեցինք աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին». Ղարիբաշվիլին հանդիպել է Իլյա Երկրորդին
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդի հետ։
Այդ մասին տեղեկություն է տարածել ինքը՝ Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, ինքը պատրիարքի հետ քննարկել է երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։

«Պատրիարքարանում այցելեցի Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին։ Խոսեցինք երկրի համար կարևոր խնդիրների, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Ինձ համար միշտ մեծ պատիվ է հանդիպել Վեհափառի հետ։ Նրա իմաստուն կարծիքներն ու խորհուրդները չափազանց հետաքրքիր են և պետք է հաշվի առնվեն
»,- ասել է Ղարիբաշվիլին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ ნეტგაზეთი
Print E-mail
FaceBook Twitter Google