Սեզոնային արոտավայրերում ոչխարների տեղաշարժի
մեկնարկին զուգահեռ, Քվեմո Քարթլիում աշխատանքը վերսկսել են
անասնաբուժական հսկողության կետերը։
Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ գործակալության
անասնաբույժները խոշոր եղջերավոր կենդանիներին բուժում են
էկտոպարազիտների դեմ, ինչը օգնում է կանխարգելել և նվազեցնել
կենդանիների հիվանդությունները։
Քվեմո Քարթլիում վերահսկողության գործառույթներն արդեն գործում են
Ռուսթավիում, Մառնեուլիում և Բոլնիսիում։
Գործակալության տվյալներով՝ կետերում տեղակայված են խոշոր եղջերավոր
անասունների ախտահանման-լվացման լողավազաններ, ախտահանման ցնցուղներ,
ջրամբարներ, պահեստ, անասնաբուժական կետ։ Կենդանիների բուժման ժամանակ
օգտագործվում են բարձր ինսեկտիցիդային պատրաստուկներ։
Գործակալության մասնագետներն անվճար սպասարկում են հովիվ
ֆերմերներին։
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ Սննդի ազգային
գործակալության տարածքային գրասենյակներում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ tv4.ge