Քվեմո Քարթլիում անասնաբուժական վերահսկողության կետերը վերսկսել են աշխատանքը
Սեզոնային արոտավայրերում ոչխարների տեղաշարժի մեկնարկին զուգահեռ, Քվեմո Քարթլիում աշխատանքը վերսկսել են անասնաբուժական հսկողության կետերը։


Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ գործակալության անասնաբույժները խոշոր եղջերավոր կենդանիներին բուժում են էկտոպարազիտների դեմ, ինչը օգնում է կանխարգելել և նվազեցնել կենդանիների հիվանդությունները։

Քվեմո Քարթլիում վերահսկողության գործառույթներն արդեն գործում են Ռուսթավիում, Մառնեուլիում և Բոլնիսիում։

Գործակալության տվյալներով՝ կետերում տեղակայված են խոշոր եղջերավոր անասունների ախտահանման-լվացման լողավազաններ, ախտահանման ցնցուղներ, ջրամբարներ, պահեստ, անասնաբուժական կետ։ Կենդանիների բուժման ժամանակ օգտագործվում են բարձր ինսեկտիցիդային պատրաստուկներ։

Գործակալության մասնագետներն անվճար սպասարկում են հովիվ ֆերմերներին։

Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ Սննդի ազգային գործակալության տարածքային գրասենյակներում։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  tv4.ge
Print