Աշակերտներին արգելվում է գիշերակացի էքսկուրսիաներ գնալ, իսկ էքսկուրսիայի վայրը դպրոցից չպետք է գերազանցի 150 կմ հեռավորությունը
Կրթության նախարարությունը դպրոցներին թույլ է տալիս կազմակերպել միայն մեկօրյա էքսկուրսիաներ, իսկ աշակերտներին արգելվում է գիշերով դուրս գալ քաղաքից։

Միաժամանակ, ինչպես InterpressNews-ին հայտնեցին ԿԳՆ-ից, էքսկուրսիայի վայրը պետք է ընտրել այնպես, որ դպրոցից դեպի վայր հեռավորությունը չգերազանցի 150 կմ-ը։

Բացի այդ, հանրակրթական հաստատությունների համար նախարարության կողմից տրված հանձնարարականների համաձայն, կարևոր է, որ էքսկուրսիայի ընթացքում անչափահասները չմտնեն գետի և ջրամբարների շրջակա տարածք, սողանքավտանգ և այլ տարածքներ։

Ինչպես նաև, ինչպես պարզաբանել են Կրթության նախարարության գործակալությունից, էքսկուրսիային մասնակցող մեծահասակների թվում պետք է լինի առնվազն մեկ այնպիսի մարդ, ով ունի առաջին բուժօգնություն տրամադրելու հմտություններ:

Դպրոցական էքսկուրսիաների կազմակերպման գործընթացում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են «Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի և Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների էքսկուրսիաների կանոնների հաստատման համաձայն՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի մայիսի 31-ի N 719 հրամանով։

Համաձայն այս կանոնի՝ շրջագայության կազմակերպիչը/ղեկավարը պատասխանատվություն է կրում աշակերտների անվտանգության և էքսկուրսիայի վայրի համար, որի համար նա խնդրում և ներկայացնում է դպրոցի տնօրենին շրջայցից առնվազն 10 օր առաջ՝ վարորդի անձը հաստատող փաստաթուղթ,համապատասխան կատեգորիայի վարորդական իրավունք։ Տեղեկություններ էքսկուրսիայի նպատակների, նախատեսվող միջոցառումների, մասնակիցների (այդ թվում՝ անչափահասների), պատասխանատու անձանց, էքսկուրսիայի ամսաթվի և վայրի մասին։ Դպրոցի տնօրենը ուսումնասիրում է ներկայացված տեղեկատվությունը/փաստաթղթերը և անհատական որոշում կայացնում էքսկուրսիայի անցկացման կամ չանցկացման վերաբերյալ:

Աշակերտների անվտանգության համար էքսկուրսիան պետք է իրականացվի միայն մեկ օրում՝ առանց գիշերելու։ Տեղանքը պետք է ընտրվի այնպես, որ դպրոցից մինչև տվյալ վայր հեռավորությունը չգերազանցի 150 կմ-ը։ Կարևոր է, որ էքսկուրսիայի ընթացքում անչափահասները չմտնեն գետի և ջրամբարների շրջակա տարածք, սողանքավտանգ և այլ նմանատիպ տարածքներ:

Էքսկուրսիայի կազմակերպիչը պարտավոր է աշակերտին , նրա ներկայացուցչին և էքսկուրսիային մասնակցող այլ անձանց տրամադրել ամբողջական տեղեկատվություն էքսկուրսիայի անցկացման օրվա, վայրի, նախատեսված միջոցառումների նպատակների, մասնակիցների ու պատասխանատու անձանց մասին: Շրջայցի կազմակերպիչը պետք է ունենա աշակերտի ծնողի գրավոր համաձայնությունը շրջագայությանը մասնակցելու համար, եթե աշակերտի ներկայացուցիչը նրան չի ուղեկցում շրջագայության ժամանակ: Շրջագայության ընթացքում պետք է լինի առնվազն մեկ չափահաս, ով ունի առաջին օգնություն տրամադրելու հմտություններ:

Էքսկուրսավարը պետք է ունենա մասնակից աշակերտների և ծնողների ամբողջական տվյալներ, ներառյալ տեղեկություններ մասնակից աշակերտի հատուկ կարիքների մասին: Աշակերտները, ծնողները և ուսուցիչները էքսկուրսիա պետք է տեղափոխվեն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից օրենքով սահմանված կարգով տեխզննում անցած տրանսպորտային միջոցով:

Տրանսպորտային միջոցը պետք է վարի համապատասխան փորձ և համապատասխան կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդ: Մեքենայի մեջ պետք է տեղադրվի առաջին օգնության հավաքածու:

Աշակերտների համար սնունդը պետք է տեղափոխվի սանիտարական պայմաններին համապատասխան։ Հաշմանդամություն ունեցող անչափահասների տեղափոխությունը պետք է ապահովվի ըստ նրանց կարիքների։

Բացի այդ, տեղեկացնում ենք, որ նոր կորոնավիրուսի (Covid 19) հետևանքով առաջացած համաճարակի դեպքում իրականացվող ցանկացած գործողություն պետք է համապատասխանի օրենքով սահմանված բոլոր կանոնակարգերին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Բացի դրանից , պետք է սահմանափակել ցանկացած այլ շնչառական հիվանդության նախանշաններ ունեցող անձանց մասնակցությունը դպրոցական էքսկուրսիաներին
»,- «Ինտերպրեսնյուզ»-ին ասել են կրթության նախարարությունից։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝ BPN
Print