Մառնեուլիում այս տարի դպրոցը կավարտի 1265 աշակերտ

Մառնեուլիի հանրակրթական դպրոցներում ամառային արձակուրդները կմեկնարկեն հունիսի 15-ից։

Տասներկուերորդ դասարանցիների դպրոցը կավարտվի համեմատաբար շուտ՝ մայիսի 20-ին, իսկ առաջին դասարանցիները մայիսի 27-ին կարձակվեն։ Տեղական ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեի խոսքով, 2021-2022 ուսումնական տարում «վերջին զանգ» կհնչի Մառնեուլիի ուսումնական հաստատությունների 1265 տասներկուերորդ դասարանցիների համար։

Հատկանշական է, որ աշակերտները ուսումնական տարվա ավարտին մեկնում են էքսկուրսիաների։ Կորոնավիրուսի պատճառով նմանատիպ կրթական շրջագայություններն արգելվել են մոտ երկու տարի։ Ըստ կրթության նախարարության՝ դպրոցներն իրավունք ունեն կազմակերպել միայն մեկօրյա էքսկուրսիաներ։ Ուսանողներին թույլ չեն տալիս գիշերակացով լքել քաղաքը։ Ինչպես InterpressNews-ին հայտնեցին ԿԳՆ-ից, էքսկուրսիայի վայրը պետք է ընտրել այնպես, որ դպրոցից մինչև վայր հեռավորությունը չգերազանցի 150 կմ-ը։

Բացի այդ, հանրակրթական հաստատությունների համար նախարարության կողմից տրված հանձնարարականների համաձայն, կարևոր է, որ էքսկուրսիայի ընթացքում անչափահասները չմտնեն գետի և ջրամբարների շրջակա տարածք, սողանքավտանգ և այլ տարածքներ։

Շրջագայության ընթացքում պետք է լինի առնվազն մեկ չափահաս, ով ունի առաջին օգնություն տրամադրելու հմտություններ:


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google