Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա ապրիլին
գների ընդհանուր մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
համեմատ աճել է 12,8%-ով։
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունը գնաճի մակարդակը
հաշվարկում է Վրաստանում 305 հիմնական սպառողական ապրանքների և
ծառայությունների գների փոփոխությամբ։
Ըստ այդմ, հաշվետու ժամանակահատվածում տրված 305 հիմնական սպառողական
ապրանքներից վերջին 1 տարվա ընթացքում թանկացել է 267 ապրանք։ Ավելի
մանրամասն վերլուծության համար կարելի է ասել, որ 267 ամենաթանկ
ապրանքներից ունենք 160 ապրանքատեսակների թանկացման երկնիշ ցուցանիշ,
ինչը նշանակում է, որ այդ ապրանքների գնաճը կազմել է 10% և ավելի։
Հիշեցնենք նաեւ, որ կաղամբը Վրաստանում մեկ տարում թանկացել է մոտ
290%-ով։
Սակայն հաշվետու ժամանակահատվածում 305 հիմնական սպառողական
ապրանքներից էժանացել է միայն 28-ը, իսկ մնացած 10 ապրանքատեսակների
գները մնացել են ընթացիկ մակարդակում և չեն փոխվել։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան