10 երկիր, որտեղից ամենաշատ այցելուներն են գալիս Վրաստան
Այս տարվա ապրիլին Վրաստան է այցելել 244293 միջազգային այցելու։ Դրանցից այլ այցելությունները (ոչ տուրիստական) կազմել են 29649, իսկ միջազգային այցելուների այցելությունները՝ 214644։ Այս մասին տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։

Ըստ միջազգային այցելուների կատարած այցելությունների՝ թոփ 10 երկրներն այսպիսին են ՝

  • Թուրքիա՝ 35959 այցելու
  • Ռուսաստան ՝ 33,556 այցելու
  • Հայաստան՝ 32228 այցելու
  • Վրաստան (ոչ ռեզիդենտ) ՝ 20,936 այցելու
  • Իսրայել ՝ 15709 այցելու
  • Ուկրաինա ՝ 13018 այցելու
  • Ադրբեջան՝ 11360 այցելու
  • Բելառուս ՝ 7507 այցելու
  • Ղազախստան ՝ 6032 այցելու
  • Իրան՝ 5994 այցելու։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  BPN
Print