Գործարան ուղարկված սուրճի մեջ հայտնաբերվել է 500 կգ կոկաին
Շվեյցարիայի ոստիկանությունը Nespresso սուրճի գործարան ուղարկված խմբաքանակում հայտնաբերել է 500 կգ կոկաին։

Ինչպես գրում է BBC-ն, գործարանի աշխատակիցները ոստիկանություն են հայտնել, որ սուրճի տոպրակների մեջ սպիտակ փոշի են հայտնաբերել։

BBC-ի փոխանցմամբ՝ առգրավված կոկաինի շուկայական արժեքը կազմում է գրեթե 50 մլն եվրո։ Հետաքննության նախնական վարկածով՝ բեռը եկել է Բրազիլիայից։ Ըստ ոստիկանության՝ ներկրված կոկաինը հավանաբար պետք է մտներ եվրոպական շուկա։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ ბმ
Print E-mail
FaceBook Twitter Google